Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատարը Երեւանի եւ Գյումրիի պատվավոր քաղաքացի է

Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Վլադիմիր Ռեսինը հայաստանյան երկու քաղաքների` Երեւանի եւ Գյումրիի պատվավոր քաղաքացի է: Այդ մասին հաղորդում են միջազգային լրատվական գործակալությունները` ներկայացնելով Ռեսինի կենսագրությունը:

Այս տարվա հունիսի վերջին Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունը` Վլադիմիր Ռեսինի գլխավորությամբ, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով այցելել էր Հայաստան: