Ուգո Չավեսը ազդարարեց իր կուսակցության հաղթանակը

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է կիրակի օրը երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, տեղեկացնում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:

Ըստ այդմ, երկրում իշխող Միացյալ սոցիալիստական կուսակցությունը, որը ղեկավարում է Չավեսը, ստացել է խորհրդարանական 165 տեղերից 98-ը, «Ժողովրդավարական միասնության ճակատ» ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան` 65 տեղ, իսկ «Հայրենիք բոլորի համար» ձախ քաղաքական ուժին բաժին է ընկել 2 տեղ: