Լուժկովը վերադարձավ աշխատանքի

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը ընտանիքի հետ Ավստրիայում անցկացրած մեկշաբաթյա արձակուրդից հետո այսօր վերադարձել է աշխատանքի եւ անցել իր պարտականությունների կատարմանը:

Այդ մասին հայտնել են Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանից` հիշեցնելով, որ «այդպես էլ ավելի վաղ ծրագրված էր»:

Ռուսաստանցի մեկնաբաններից շատերը Լուժկովի արձակուրդը դիտարկում էին նրա դեմ վերջերս սանձազերծված արշավի լույսի ներքո եւ կանխատեսում էին, թե նա չի վերադառնալու աշխատանքի:

Մոսկվայի քաղաքապետը, մինչդեռ, հայտարարել է, որ կամովին իր պաշտոնից չի հրաժարվելու:


Ազա Բաբայան, Մոսկվա