ԱԱԽ-ն հավանության է արժանացրել Սահմանային անվտանգության ապահովման ռազմավարությունը

Ազգային անվտանգության խորհուրդը հավանության է արժանացրել Սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ազգային անվտանգության խորհրդի նիստը շաբաթ օրը հրավիրել էր նախագահ Սերժ Սարգսյանը: