Եվս մեկ դժբախտ պատահար հայկական բանակում

Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, հյուսիս-արեւելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար:

Ըստ նախնական տվյալների, համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, 19-ամյա Արթուր Նորայրի Մխիթարյանը:
Կատարվում է հետաքննություն: