Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, իրենք դեմ չեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքներում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եւ ՄԱԿ-ի փորձագետները իրականացնեն դաշտային առաքելություն:
Շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բաբայանը առանձնացրեց, թե Ղարաբաղը իր համաձայնությունը տվել է` պայմանով, որ նույնպիսի առաքելություն իրականացվի նաեւ «Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու այն հատվածներում, որոնք գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»:
Համանախագահները, ըստ Բաբայանի, ընդունել են այդ առաջարկը. - «Նման մոտեցումը նրանք [համանախագահները] կիսել են եւ ասել են, որ անպայման ամեն ինչ անելու են, որ դա լինի… Այսինքն` մենք սպասում ենք, ակնկալում ենք, որ լինելու է նաեւ նմանատիպ առաքելություն այնտեղ: Եվ ընդունվել է այդ առաջարկը»:
Բաբայանի խոսքով, այդ առաքելությունը պետք է հետեւի Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հոկտեմբերի 4-14-ին իրականացվելիք դաշտային առաքելությանը, որը, ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակի, «որեւէ կերպ չի կարող վնասել Լեռնային Ղարաբաղին»:
«Թող գան ու տեսնեն, որ այդ տարածքները, մասնավորապես` Քաշաթաղի, Շահումյանի շրջանների տարածքները, ինչպես նաեւ Ասկերանի, Մարտունիի եւ Հադրութի շրջանի որոշ տարածքներ բնակչության կողմից, մեր քաղաքացիների կողմից, բոլորի կողմից ընկալվում է որպես Արցախի Հանրապետության անբաժան մասը», - ասաց նա` շարունակելով. - «Թող գան, տեսնեն, համոզվեն եւս մեկ անգամ եւ այնուհետեւ դրա հիման վրա փոփոխություններ մտցնեն նաեւ համակարտության կարգավորման այս կամ այն բաղադրամասի մեջ»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, սակայն, մտահոգիչ է համարում, որ Լեռնային Ղարաբաղը տվել է իր համաձայնությունը հոկտեմբերի 4-14-ի դաշտային առաքելությանը այն պարագայում, որ ղարաբաղյան կողմը, ըստ էության, չի ստացել Ադրբեջանի զավթած տարածներում նույնպիսի առաքելության իրականացման համաձայնություն:
Համանախագահները, ըստ Կարապետյանի, հազիվ թե հաստատեն Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակի` այսօր արած հայտարարությունները:
«Ադրբեջանական կողմի ճնշման տակ Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տարածքներ են գալու մի շարք միջազգային կազմակերպությունների մասնագետներ եւ գնահատեն հումանիտար վիճակը, մշակութային ժառանգության վիճակը: Սա հայկական կողմի հերթական եւ չհիմնավորված զիջումն է: Սա միակողմանի զիջում է հենց Ադրբեջանին, ոչ թե համանախագահներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կարապետյանը: