«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Մի քանի օր առաջ ուկրաինական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը անդրադարձել է այն հարցին, թե ինչպես պատահեց, որ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցություններից, եւ փաստորեն սենսացիոն բացահայտում է արել: Նա պարզաբանել է, որ «ինչ-որ պահի Ադրբեջանը կտրականապես դեմ էր, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին: Իսկ ինչո՞ւ է այս բացահայտումը սենսացիոն: Որովհետեւ, բանից պարզվում է, որ բանակցային ֆորմատը փոխվել է ոչ թե այն պատճառով, որ այդպես ավելի նպատակահարմար էր, որ դա հայկական կողմին որեւէ կերպ չէր վնասի, այլ ընդամենը այն պատճառով, որ Ադրբեջանը այդպես է ցանկացել եւ պնդել է իր պահանջը: Ռոբերտ Քոչարյանն էլ սուսուփուս համաձայնվել է: Այսինքն` եթե մինչեւ հիմա կարծիք կար, թե նա պարզապես առանց երկար-բարակ մտածելու, «տղայավարի» որոշել էր բանակցել նաեւ Ղարաբաղի փոխարեն, ապա հիմա պարզ է դառնում, որ նա այդ քայլին գնացել է Ադրբեջանի ճնշման տակ: Պարզ ասած` «կոտրվել է»»:
«Ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Երեկ Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ 4-րդ դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կելինը Հարավային եւ Հյուսիսային Կովկասի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարություն է արել, որը կարող է խորը տվայտանքներ առաջացնել հայաստանյան իշխանությունների մոտ: Նա բացահայտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում Ադրբեջանի հակահայկական բանաձեւի նախագծի չհայտնվելու պայմանը: Կելինն ասել է, որ պայմանը «օկուպացված» տարածքներում գնահատող առաքելության անցկացումն է: «Նրանք կանցկացնեն այդ առաքելությունը, կտեսնեն, թե ինչպես են ընթանում գործերը տարածքներում»: Ռուս պաշտոնյան նաեւ նշել է, որ «դա եղել է պայմաններից մեկը, ըստ որի Ադրբեջանը հանում է օկուպացված տարածքների վերաբերյալ բանաձեւի իր նախագիծը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչը կարող էր շիկացնել եւ փչացնել մթնոլորտը: Դրան մատնացույց արեցին բոլոր միջնորդները»»:
«Հայոց Աշխարհ»-ը Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին (ՀՀԿ) հարցնում է. - «Ի՞նչն է խանգարում, որ վերջապես Հայաստանում ձեւավորվի «կառուցողական ընդդիմություն»: Պատգամավորը պատասխանում է. - «Կարծում եմ, դա ժամանակի խնդիր է։ Ժամանակն էլ կթելադրի խաղի իր կանոնները եւ կձեւավորի կառուցողական ընդդիմության հասարակական պահանջ, իրական այլընտրանք, եւ չի լինի այնպես, որ իշխանություններին մերժելով՝ մարդիկ այլընտրանք փնտրեն ծայրահեղական դաշտում… Այլ բան է, որ հանրության մեջ որոշակի դժգոհություններ կան իշխանությունների նկատմամբ՝ չեն կարող չլինել, եւ մարդիկ այդ դժգոհությունն արտահայտում են՝ «ոչ» ասելով իշխանության թեկնածուին։ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի արձանագրած հարաբերական հաջողությունը հենց սրանով էր պայմանավորված. ընդդիմադիր ընտրազանգվածի գերակշիռ մասը իր ձայնը տվեց ընդդիմության թեկնածուին՝ բողոքելով իշխանությունների դեմ, ոչ թե նրա համար, որ հավատում էր Տեր-Պետրոսյանին»։
«Կապիալ»-ը Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին հարցնում է. - «Ի՞նչն է պատճառը, որ այսօր ասում են ընդդիմություն, հասկանում են ՀԱԿ»։ Սաֆարյանը պատասխանում է. - «Չեմ կարող ասել, թե ինչպես է իշխանությունը ՀԱԿ-ին ճանաչել ընդդիմություն, կամ ՀԱԿ-ն իրեն՝ որպես միակ ընդդիմություն, դա իրենց իրավունքն է։ Մեզ համար ավելի էական է, թե հասարակությունն ինչպես է ընկալում քաղաքական ուժերից յուրաքանչյուրին։ Այս առումով, մենք հասարակության հետ խնդիր չունենք եւ շարունակում ենք լինել սիրված, զորակցված։ Իրականում քաղաքական ուժի համար ամեն օրը պետք է թեժ լինի, ընդ որում՝ ոչ միայն հայտարարություններով։ Մինչդեռ որեւէ մեկը, բացի «Ժառանգությունից», Ղարաբաղի ծրագիր չի ներկայացնում։ Մենք համարձակություն ունենք և ասում ենք, որ Հայաստանը պետք է սկսի Արցախի ճանաչման գործընթացն իրենից, քանի որ դա միակ լուծումն է»։
«168 ժամ»-ին հարցազրույց է տվել Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանը: Լրագրողը հարցնում է. - «Այսօր Կենտրոնական բանկը սեփական պահուստների հաշվին կարողանում է դրամի փոխարժեքը քիչ թե շատ կայուն պահել: Արդարացվա՞ծ եք համարում այս քայլը»: Սանդոյանը պատասխանում է. - «Այսօրվա ամենամեծ խնդիրներից մեկը դա է, ինչին ես խիստ բացասական եմ վերաբերվում: Մենք պետք է այդ հարցը վաղուց լուծած լինեինք: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս պահին դա լուծել հնարավոր չէ, քանի որ շուկայական կարգավորման համար ինստիտուտներ չունենք: Կենտրոնական բանկը այլ ելք չունի եւ ստիպված է դիմել այդ քայլին: Ես էլ այնտեղ նստած լինեի, նույն սխալները թույլ կտայի: Մենք անցած 19 տարիներին չենք հասցրել ստեղծել անհրաժեշտ ֆինանսական միջնորդության ինստիտուտներ, անհրաժեշտ կապիտալի շուկա եւ այլն: Այստեղ շատ խնդիրն կան` սկսած քաղաքականից, վերջացրած մասնագիտականով»: