Քլինթոնը եւ Աբասը քննարկել են մերձավորարեւելյան խաղաղ բանակցություններին առնչվող հարցեր

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են Մերձավոր Արեւելքում խաղաղ բանակցությունների ընթացքը:

Սեպտեմբերի 26-ին ավարտվում է Հորդանան գետի արեւմտյան ափում բնակավայրերի կառուցումը սառեցնելու Իսրայելի որոշման ժամկետը, եւ պաղեստինյան կողմը բազմիցս նշել է, որ եթե այդ ժամկետը երկարաձգվի, իրենց կդադարեցներ այս ամիս վերսկսված ուղղակի բանակցությունները Իսրայելի հետ: