Օբաման հանդիպում է ունեցել Օտումբաեւայի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտումբաեւայի հետ ու հորդորել վերջինիս միջոցներ ձեռնարկել երկրի հարավում էնթիկ հողի վրա նոր բռնությունների կանխման ուղղությամբ:

Միացյալ Նահանգների նախագահը ողջունել է Ղրղըզստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները` մասնավորապես, անկախ լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերացումը, նոր սահմանադրության նախագծի մշակումը եւ հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Միացյալ Նահանգների նախագահը կոչ է արել Ղրղըզստանի կառավարությանը հետաքննել երկրի հարավում տեղի ունեցած զանգվածային բռնությունների պատճառները:

Անցած հուլիսին զրզըզ մեծամասնության եւ ուզբեկ փոքրամասնության բախումների հետեւանքում Ղրզըղստանի հարավում հարյուրավոր մարդիկ են զոհվել, հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան: