Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Չեխիայում դեսպանության ստեղծմանը

Հայաստանը պատրաստվում է դեսպանություն ստեղծել Չեխիայում: Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց երկրի նախագահի համապատասխան հրամանագրի նախագծին։

Պրահայում դեսպանություն հիմնելու Հայաստանի որոշման մասին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր դեռ գարնանը:


Հովհաննես Շողիկյան