Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին, ով Հայաստանում է ԱՊՀ-ի երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի շրջանակում:
«Ձեր այցելությունները մեր երկրի մշակութային կյանքում մեծ իրադարձության են վերածվում: Դրա մասին են վկայում առաջին հերթին լի դահլիճները, եւ երկրորդ` այն ջերմությունը, որով Ձեզ դիմավորում են: Կարծում եմ, վստահ եք, որ Հայաստանում Ձեզ շատ են սիրում եւ համարում են Հայաստանի բարեկամ», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:
Վլադիմիր Սպիվակովը խոսել է երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի եւ այն գաղափարի մասին, որի նպատակով երեք տարի առաջ հիմնադրվել է նվագախումբը` ընդգրկել տարբեր ազգերի ներկայացուցիչների, ովքեր նաեւ տարբեր մշակույթի կրողներ են: Նրա խոսքով` երաժշտությունն արվեստի ուժով համախմբում է այն, ինչ մարդկային լեզուն ի զորու չէ իրականացնել:
Սպիվակովը հիացմունքով է խոսել նվագախմբում հանդես եկող հայ երաժիշտների մասին` ընդգծելով, որ Հայաստանում այդպիսի տաղանդավոր երիտասարդներ շատ կան, եւ չափազանց կարեւոր է նրանց գտնելն ու տաղանդի դրսեւորման համար հնարավորություններ ստեղծելը: