ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին ներկա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասուսենը վրացի լրագրողներին հայտնել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Վրաստան։

Civil Georgia ինտերնետային պարբերականը փոխանցում է նաեւ, որ սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում Եվրոպայում սովորական սպառազինությունների նկատմամբ վերահսկողության խնդրից զատ քննարկվել է նաեւ իրավիճակը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։