Ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը` աշխարհի չեմպիոն

Անթալիայում ացկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի մարզիկ Տիգրան Գ. Մարտիրոսյանը երեկ երեկոյան հաղթող է ճանաչվել 77 կիլոգրամ քաշային կարգում:

Հայաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալ է նվաճել «պոկում» վարժությունում` բարձրացնելով 173 կիլոգրամը, իսկ հրում վարժությունում բարձրացրել է 200 կիլոգրամը եւ երկամարտում դարձել է աշխարհի չեմպիոն:

Թուրքական քաղաքում բարձրացել է հայկական եռագույնը եւ հնչել Հայաստանի ազգային օրհներգը:

Գյումրեցի Տիգրան Գ. Մարտիրոսյանը անկախ Հայաստանը ներկայացնող առաջին ծանրամարտիկն է, որ աշխարհի չեմպիոն դարձավ տղամարդկանց մրցաշարում:

Անցած տարի կանանց աշխարհի առաջնության ոսկե մեդալ է նվաճել Նազիկ Ավդալյանը: