Հոկտեմբերին կարող են վերսկսվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ:
Ահմադինեջադը ընդգծել է, որ պատրաստ է միայն փոխադարձ հարգանքի պայմաններում ընթացող բանակցությունների:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, իր հերթին, կոչ է արել պաշտոնական Թեհրանին` միջազգային հանրությանը հստակ ներկայացնել միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, թե կան նախանշաններ, որ Իրանը լրջորեն ուսումնասիրում է միջուկային ծրագրի վերաբերյալ 6 երկրների ներկայացրած վերջին առաջարկությունները: