ՄԱԿ-ում Ահմադինեջադի ելույթի ժամանակ մի շարք երկրների պատվիրակություններ լքել են դահլիճը

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների, Եվրամիության, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների պատվիրակությունները իբրեւ բողոքի նշան լքել են դահլիճը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթի ժամանակ:

Իրանի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարել է, թե 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կարող էին կազմակերպած լինել Միացյալ Նահանգների կառավարության ներսում որոշ տարրեր, որպեսզի վերականգնեն երկրի տնտեսությունը, մեծացնեն ԱՄՆ-ի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում: