Մոլդովայի նախկին նախագահը կարող է զրկվել անձեռնմխելությունից

Մոլդովայի դատախազությունը երկրի խորհրդարանին դիմել է նախկին նախագահ, ներկայումս ընդդիմադիր կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Վորոնինին անձեռնմխելիությունից զրկելու հայցով։

Ըստ դատախազության, Վորոնինը 2009-ի ապրիլին անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել` կանխելու համար երիտասարդ ցուցարարների եւ ոստիկանների ընդհարումը, որի ընթացքում մեկ ցուցարար զոհվել է եւ մի քանիսը վնասվածք են ստացել։

Խորհրդարանը դեռ որոշում չի ընդունել: Վորոնմինը դատախազության դիմումը չի մեկնաբանել։


Արմեն Քոլոյան, Պրահա