Օբաման միջազգային հանրությանը հորդորելու է աջակցել իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթացին

Այսօր երեկոյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում ելույթ կունենա Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, Օբաման միջազգային հանրությանը կհորդորի աջակցել իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթացին։

Այսօր Գլխավոր ասամբլեայում նախատեսված են նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Միխեիլ Սահակաշվիլիի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթները։


Արմեն Քոլոյան, Պրահա