Ադրբեջանցի բանտարկված բլոգերների ընտանիքները օգնություն են հայցում Օբամայից

Ադրբեջանցի բանտարկված բլոգերներ Ադնան Հաջիզադեի եւ Էմին Միլիի ընտանիքները դիմել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` խնդրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ վաղը կայանալիք հանդիպման ժամանակ բարձրացնել նրանց ազատ արձակման հարցը:

Իրենց հրապարակած բաց նամակում բլոգերների հարազատները Օբամային կոչ են անում «պաշտպանել ազատ խոսքը եւ արդարությունը»:

Հաջիզադեն եւ Միլին 2009 թվականի նոյեմբերին խուլիգանության մեղադրանքով դատապարտվել են, համապատասխանաբար, երկու եւ երկուեւկես տարվա ազատազրկման: