Իշխող կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում չորեքշաբթի օրը փոխանցեց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, կուսակիցների առջեւ խնդիր է դրել` բոլոր մակարդակներում «ավելի ակտիվ եւ համարձակ գործել»:
«Նա [Գագիկ Ծառուկյանը] ընդարձակ ելույթ է ունեցել այդ խորհրդակցությունում», - ասաց Սաֆարյանը` հատուկ շեշտելով, որ իրենք կողմնակից են «ազնիվ մրցակցության». - «Երբեք մենք խաղերին չենք մասնակցել ու չենք մասնակցելու: Երբեք տակից չենք խփել ու որեւէ մեկին չենք խփելու ո'չ իշխանական ճամբարում, ո'չ էլ ընդդիմադիր ճամբարում»:
«Բարգավաճ Հայաստան»-ի մարտավարության փոփոխությունը, ըստ Սաֆարյանի, պայմանավորված չէ նախընտրական գործընթացներով. կուսակցության «քաղաքական աշխուժությունը համարժեք է այսօրվա իրողություններին»:
«Իշխանական ճամբարում Հանրապետական կուսակցության եւ ընդդիմադիր ճամբարում Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանի ակտիվությունը ուղղակի դրդում են, որ բոլորը ակտիվ լինեն: Մենք էլ, որպես երկրորդ քաղաքական ուժ երկրում, ուզենք-չունզենք, պիտի ավելի ակտիվ լինենք», - պարզաբանեց Սաֆարյանը:
Հայաստանյան մամուլում շրջանառվում է, թե նախագահ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը փորձում է «Բարգավաճ Հայաստանը»-ը դուրս մղել քաղաքական գործընթացներից:
Հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի կոչը պայմանավորված է դրանով, Արամ Սաֆարյանը արձագանքեց, որ կուսակցությունների միջեւ տարաձայնություններ չկան. - «Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հիանալի հարաբերություններ ունեն»:
Մամուլում խոսվում է, թե ՀՀԿ-ն փորձում է «թուլացնել «Բարգավաճ Հայաստան»-ը: Այս առնչությամբ Սաֆարյանն ասաց, թե իրենց կուսակցությունը «դրսից քանդելը շատ դժվար խնդիր է լինելու»:
«Ես խորապես համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է վնասվել միայն եթե նրա ներսում պառակտումներ լինեն, որը թույլ չտալու ուղղությամբ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում: Բայց դրսից այսօր քանդելը շատ դժվար խնդիր է», - հայտարարեց Արամ Սաֆարյանը:
Ավելին` նա հայտարարեց, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում իրենք ավելի շատ տեղեր ստանալու հնարավորություն ունեն:
Արամ Սաֆարյանը չցանկացավ անդրադառնալ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից Արեւիկ Պետրոսյանին ետ կանչելու դրդապատճառներին:
Նրա փոխանցմամբ, կոալիցիոն հուշագրով իրենց կուսակցությանը վերապահված այդ պաշտոնի թեկնածուին ընտրելու է Գագիկ Ծառուկյանը, ով այժմ այդ հարցի շուրջ խորհրդակցություններ է անցկացնում կուսակցության ակտիվիստների հետ. - ««Ոնց, վերջին հաշվով, պարոն Ծառուկյանը կհայտարարի, այդպես էլ կլինի»: