Մինչեւ 2003-ի ամերիկաիրաքյան պատերազմը հայերի թիվը Իրաքում կազմել է շուրջ 25.000 մարդ: Պատերազմի ավարտից հետո մի մասը գերադասել է չլքել երկիրը, շատերը արտագաղթել են արաբական երկրներ, մոտ 1000 իրաքցի հայեր էլ ներգաղթել են Հայաստան։
«Պատերազմ էր, պետք է թողնեինք, դուրս գայինք, հայ էինք` եկանք Հայաստան», -պատմում է իրաքահայ Անի Մարգարյանը:
Չնայած պատերազմի մի քանի ամիսների դաժանությանը՝ Հայաստանում արդեն 6 տարի բնակվելուց հետո Անին Բաղդադը պայծառ գույներով է հիշում է: Ասաց, որ եթե պատերազմ չսկսվեր, ոչ ինքը, ոչ էլ մյուս իրահաքայերը Հայաստան չէին գա, քանի որ, նրա խոսքով, «կյանքը Իրաքում անհամեմատ լավ էր»: - «Իրաքում որ չաշխատես էլ, պետությունը ամեն ինչով ապահովում է քեզ. կարող ես անգամ պետության տրամադրած սնունդի մի մասը վաճառես ու ապրես», - պատմեց Անին` ընդունելով, սակայն, որ «ավելի լավ է սոված լինել, բայց անվտանգ ապրել»:
Կյանքի մեծ մասը լայն ու ընդարձակ Բաղդադում ապրելուց հետո Արարատի մարզի Դարբնիկ գյուղը նեղ է թվացել, բացի այդ ,գյուղի հնաբնակները` իրաքահայերից առաջ եկած Բաքվի հայերը, նրանց «այնքան էլ սրտաբաց չեն ընդունել»:
Անի Մարգարյանը մի դուստր եւ երկու որդի ունի. աղջիկը արդեն չափահաս է ու գործազուրկ, մի տղան դպրոցական է, կրտսերը Հայաստանում է ծնվել, հեշտությամբ հասկանում է գրական հայերենը, մանկապարտեզ է հաճախում: - «Իրաքը Հայաստանից տարբեր է, ինտերնետը արգելված էր, երեխաներին վերահսկելը` շատ հեշտ», - ասում է Անին, իսկ հիմա նա չգիտի՝ որդին ինչ է դառնալու, չի կարող կանխատեսել, թե ինչ կդառնա նա՝ մեծանալով Դարբնիկում` տարեկից հայաստանցի տղաների ու աղջիկների հետ: