ԱՊՀ-ի բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները կհանդիպեն Երեւանում

Սեպտեմբերի 29-30-ը Երեւանում տեղի կունենա ԱՊՀ-ի բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի վերահսկիչ պալատից, նստաշրջանին կմասնակցեն նաեւ Լեհաստանի եւ Մերձբալթյան երեք պետությունների վերահսկիչ մարմինների ղեկավարները:

Նստաշրջանի բացումից առաջ նախատեսված է մասնակիցների այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: