Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կայցելի Լեհաստան

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերին պաշտոնական այց կկատարի Լեհաստան` այդ երկրի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեի հրավերով:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` առաջիկա այցի հետ կապված կազմակերպչական հարցերը այսօր քննարկվել են Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հետ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ժամանակ:

Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ համագործակցության հուշագրի եւ 2010-2012 թվականների համագործակցության ծրագրի ստորագրում: