«Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած ելույթում:
2000 թվականին ՄԱԿ-ի գագաթաժողովի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթնաժողովում իր ելույթում նախարարը անդրադարձել է Հայաստանում այդ ուղղությամբ կատարված եւ ձեռնարկվելիք քայլերին ու արձանագրված առաջընթացին` անդրադարձ կատարելով նաեւ անվտանգությանն առնչվող հարցերին, հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանում:
«Փակ սահմանները եւ շարունակվող շրջափակումը հարեւան երկու երկրների կողմից սահմանափակում են թե' ազգային եւ թե' տարածաշրջանային մակարդակում առավել արագ զարգացման հնարավորությունները: Միմյանցից անջատ Հարավային Կովկասի երկրները հնարավորություն չունեն ամբողջ թափով զարգանալ: Տարածաշրջանային համագործակցությունը զարգացման միակ ուղին է, եւ մենք պետք է համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծենք` հիմնված բաց սահմանների եւ փոխկապակցված տնտեսական համակարգերի վրա: Սահմանների բացումը վճռորոշ նշանակություն ունի, սակայն այդ գաղափարը դեռ պետք է ընդունվի մեր որոշ հարեւանների կողմից», - ասել է Հայաստանի արտգործնախարարը իր շուրջ 8-րոպեանոց ելույթում:
«Ընդունելով, որ անվտանգությունը եւ զարգացումը սերտորեն միահյուսված են Հազարամյակի Հռչակագրում, կառավարությունները հանձն են առնում ջանքեր չխնայել ապահովագրելու ժողովուրդներին պատերազմի արհավիրքներից, ինչպես երկրների ներսում, այնպես էլ պետությունների միջեւ: Այդ առումով սպառազինությունների տարածումը շարունակում է վտանգ ներկայացնել ոչ միայն խաղաղության եւ անվտանգության, այլ նաեւ տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Դժբախտաբար, մեր տարածաշրջանում էլ կան այդպիսի վտանգներ», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը` հավելելով. - «Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը: Սա հակասում է ՄԱԿ-ի սկզբունքներին, որի հիմնադիրները միավորվեցին գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից զերծ պահելու նպատակով: Այսօր մենք ականատես ենք Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին, նրա ռազմական բյուջեի բազմապատկմանը, պատերազմական հռետորաբանությանը եւ սադրանքներին, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը»:
«Մինչ մենք խոսում ենք Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացից եւ կիսում մեր մտահոգությունները դեռեւս չիրականացված նպատակների շուրջ, կան ժողովուրդներ, որոնք միջազգային հանրության ուշադրությունից դուրս են մնացել: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձեռնարկում է առավելագույնը իր տարածքում ավելի բարենպաստ կյանքի պայմաններ ստեղծելու եւ մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Եվ նա դա անում է առանց միջազգային հանրության աջակցության», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը: - «Լեռնային Ղարաբաղը շարունակում է ակնկալել համապատասխան օժանդակության ծրագրեր: Քանի դեռ անգործության արդյունքում չի հաջողվում վերացնել անմեղ մարդկանց պատճառած վնասները, մենք չենք կարող արձանագրել, որ Հազարամյակի Զարգացման բոլոր նպատակները իրականացվել են եւ համաշխարհային մակարդակով ապահովվել է հավասարություն եւ արդարություն»:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նյու Յորք այցելության ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի ղեկավարության, ինչպես նաեւ տարբերի երկրների իր գործընկերների եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Սեպտեմբերի 25-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Սեպտեմբերի 26-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմեկնի Բոստոն, ուր հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հաջորդ օրը նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի ելույթը Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում:

Your browser doesn’t support HTML5