«Մենք գնում ենք դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհով, որն Արցախի անկախության եւ տեւական խաղաղության ճանապարհն է», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ երեքշաբթի երեկոյան կազմակերպված ընդունելության ժամանակ:
«Այդ ճանապարհին մենք հիշեցնում ենք. մեզ մի' փորձեք վախեցնել, մենք վախեցող տեսակից չենք, մի' հոխորտացեք ու ինքներդ ձեզ հիմար դրության մեջ մի' դրեք, մեզ չի' կարելի պարտադրել, մենք հնազանդ տեսակից չենք, բայց պատրաստ ենք խոսել ու արդար որոշումների շուրջ ձեռք սեղմել», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
«Մեր ժողովրդի պատմությունը հանուն ազատության մղվող պայքարի պատմություն է: Այդ պայքարը փոփոխական հաջողություններով շարունակվել է դարեր ու հազարամյակներ, հզորացել է կամ թուլացել, բայց չի դադարել երբեք: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց այն, ինչը երբեմն ստիպված էր ասել մտքում կամ շշուկով», - ասել է նախագահը: - «Անկախության յուրաքանչյուր տարին, պատմական հեռանկարի առումով, եղել է արդյունավետ, արձանագրել է ձեռքբերումներ ու նվաճումներ: Մենք հասունացել ենք թե' որպես պետական կառույց, թե' որպես պետական գիտակցություն ունեցող քաղաքացիներ, որոնց գործողությունների հիմքում կան հույզեր, բայց եւ սառը հաշվարկ ու իրատեսական մոտեցումներ»:
«Այո', մենք շարունակում ենք զարգանալ անօրինական շրջափակման պայմաններում: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց ունենք հարեւաններ, որոնց թե' խոսքը, թե' գործը ակնհայտ թշնամական բնույթ ունեն: Մենք ստիպված ենք մեր քայլերը կատարել` ելնելով առկա իրողություններից: Զինադադարի հաճախակիացած խախտումները, բացահայտ սադրիչ եւ ահաբեկչական գործողությունները շփման գծում, իհարկե', համարժեք պատասխան են ստանում` բազմապատկելով մեր զգոնությունը», - հայտարարել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից: