1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:
Տոնի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելեց Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին, ծաղկեպսակ դրեց անհետ կորած ազատամարտիկների հուշակոթողին:
Ավելի ուշ հուշակոթող այցելեցին իշխող Հանրապետական կուսակցության անդամները` փոխնախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե 19 տարի առաջ ինչպիսի՞ Հայաստան էին երազում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Անկախությունը վերարժեքային գաղափարախոսություն է. բոլոր տիպի արժեքները ածանցյալ են անկախության: Անկախությունն է, որ գնալով հզորացնելու է ե'ւ մեր ազգին, ե'ւ պետությունը: Առանց անկախ պետություն ունենալու, չենք կարող այլ առավելություններ որդեգրել… Հզորացման ճանապարհին ենք մենք»:
«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի ջոկատի հրամանատար Արմեն Բաբայանը նույն հարցին պատասխանեց. - «Մենք անկախությունը լրիվ ուրիշ ձեւի էինք պատկերացնում, բայց այսօրվա օրով, ոչինչ, էլի չենք դժգոհում, որովհետեւ մեր պետությունն է, մենք ենք ստեղծել»:
Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի (ՀՀԿ) կարծիքով, անխակությունը ոչ միայն ազատություն, այլեւ պատասխանատվություն է. - «Հենց միայն այն փաստը, որ մենք ունենք մեր սեփական պետությունը, հերիք է, որ մենք գնահատենք անկախության իսկական արժեքը: Անկախությունը նախ պատասխանատվություն է… [Անձամբ ես] պատասխանատու եմ զգում մեր պետության, երկրի եւ ժողովրդի համար»:
Զոհված ազատամարտիկ Սերգեյ Գրիգորյանի քույրը` Լիդիան, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Իմ եղբայրը միշտ ասում էր` իմ Ղարաբաղը դա այն բանալին է, որը պետք է բացի մեր հողերի դուռը»:
«Միայն իրար հասկանան, շահամոլ չլինեն, ունենան մի ճիշտ ազնվություն` որ հայրենիքը իրենց է պատկանում եւ ոչ ուրիշի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Տիգրան Մեծ» գնդի անդամ, զոհված ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մայրը` Արաքսյա Սիմոնյանը:
Ավանդույթի համաձայն, Երկրապահ կամավորական միության անդամները` նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, առանձին այցելեցին Եռաբլուր:
Արդեն երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառումը:
Ընդունելության ժամանակ իր շնորհավորական խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.- «Մեր ժողովրդի պատմությունը հանուն ազատության մղվող պայքարի պատմություն է: Այդ պայքարը փոփոխական հաջողություններով շարունակվել է դարեր ու հազարամյակներ, հզորացել է կամ թուլացել, բայց չի դադարել երբեք: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց այն, ինչը երբեմն ստիպված էր ասել մտքում կամ շշուկով: Բարձրաձայն ասաց` այո', ես տեր եմ իմ ժառանգությանը, իմ ինքնությանը, իմ դրոշին ու պետականությանը, ես տեր եմ պատմական պատասխանատվությանը: Հանրաքվեն մեծ հաշվով խոստում էր, որ մենք տվեցինք ինքներս մեզ եւ մանավանդ` մեր ժառանգներին: Անցած տարիները ցույց տվեցին, որ մենք իբրեւ ազգ կատարել ու կատարում ենք մեր խոստումը: Իհարկե այս ընթացքում եղել են ե'ւ թերացումներ, ե'ւ նույնիսկ կոպիտ սխալներ, բայց չի եղել ճակատագրական սխալ, որը մեզ կշեղեր մեր ուղեգծից կամ կվտանգեր մեր երկրի ազատությունն ու անվտանգությունը»:
«Անկախության յուրաքանչյուր տարին, պատմական հեռանկարի առումով, եղել է արդյունավետ, արձանագրել է ձեռքբերումներ ու նվաճումներ: Մենք արդեն կուտակել ենք թե' դրական, թե' բացասական բավարար փորձ: Մենք հասունացել ենք թե' որպես պետական կառույց, թե' որպես պետական գիտակցություն ունեցող քաղաքացիներ, որոնց գործողությունների հիմքում կան հույզեր, բայց եւ սառը հաշվարկ ու իրատեսական մոտեցումներ», - ասել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից: - «Այո', մենք շարունակում ենք զարգանալ անօրինական շրջափակման պայմաններում: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց ունենք հարեւաններ, որոնց թե' խոսքը, թե' գործը ակնհայտ թշնամական բնույթ ունեն: Մենք ստիպված ենք մեր քայլերը կատարել` ելնելով առկա իրողություններից: Զինադադարի հաճախակիացած խախտումները, բացահայտ սադրիչ եւ ահաբեկչական գործողությունները շփման գծում, իհարկե', համարժեք պատասխան են ստանում` բազմապատկելով մեր զգոնությունը»:
«Մենք գնում ենք դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհով, որն Արցախի անկախության եւ տեւական խաղաղության ճանապարհն է: Այդ ճանապարհին մենք հիշեցնում ենք. մեզ մի' փորձեք վախեցնել, մենք վախեցող տեսակից չենք, մի' հոխորտացեք ու ինքներդ ձեզ հիմար դրության մեջ մի' դրեք, մեզ չի' կարելի պարտադրել, մենք հնազանդ տեսակից չենք, բայց պատրաստ ենք խոսել ու արդար որոշումների շուրջ ձեռք սեղմել», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
Հրավերներ էին ուղարկվել նաեւ նորանկախ Հայաստանի բոլոր նախկին նախագահներին, սակայն նրանցից ոչ մեկը չմասնակցեց միջոցառմանը:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նրա մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, Մոսկվայում է:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել էր մասնակցել տոնակատարությանը:
«Կարծում եմ, դժվար է նշել տոն մարդկանց հետ, ովքեր իրենց իշխանավարման ամեն օրը Հայաստանին պատճառել են էական վնասներ, մարդկանց [հետ], ովքեր կրակ են բացել ցուցարարների վրա, մարդկանց [հետ], ովքեր բանտում պատանդ են պահում քաղաքական գործիչներին` իրենց քաղաքական հայացքների համար: Նման պարագայում այդպիսի մարդկանց հետ տոնը նշելը կլիներ վիրավորանք նույն անկախության եւ ազատության արժեքներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տեր-Պետրոսյանի վճիռը մեկնաբանեց առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Փոխարենը` Լեւոն Տեր-Պետրոսյանը իր համակիրների` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին անդամակցող քաղաքական ուժերի հետ, Անկախության տոնը նշեց Երեւանի Մարտիրոս Սարյանի արձանին հարող պուրակում: Այստեղ հնչած ելույթներում 19 տարի առաջ Հայաստանի անկախության հռչակումը գնահատվեց որպես հայոց պետականության աստեղային ժամ: Ընդդիմադիրները նաեւ մեկ առ մեկ հիշեցին այն ընդդիմադիր գործիչների անունները, ովքեր 2008 թվականի հետընտրական զարգացումներից հետո շարունակում են մնալ բանտերում:
«Հայաստանի երեք նախագահները երբեւէ միասին չեն նշել Հայաստանի անկախությունը: Եվ եթե նրանք` որպես նախագահներ, ունեցել են բացթողումներ, վրիպումներ կամ չեն հասցրել Հայաստանը անկախության այն մակարդակին, ինչի մասին, որ բոլորս էինք երազել, գոնե ցանկալի կլիներ, որ անկախության տոնը առանձին-առանձին չնշեին», - այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: