ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում չկրճատել օգնությունը աղքատներին եւ կարիքավորներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դոնոր երկրներին կոչ է արել համընդհանուր ճգմաժամի պատճառաբանությամբ չկրճատել աղքատներին ու կարիքավորներին հատկացվող օգնությունը:

Իսպանիայի վարչապետ Լուիս Ռոդրիգես Սապատերոն, ում երկիրը մեծապես տուժել է ֆինանսական ճգնաժամից, ավելի վաղ ասել էր, թե աշխարհը պետք է աղքատության հաղթահարման եւ կլիմայի փոփոխմանը դիմակայելու ծրագրերի ֆինանսավորման այլ տարբերակներ փնտրի: