Հայաստանը տոնում է Անկախության օրը

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:

1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ Միացյալ Ազգերի Կազմակերպության անդամ: