Ազատ Գասպարյանը եւ Կարեն Ջանիբեկյանը` ժողովրդական արտիստներ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Ազատ Գասպարյանը եւ Կարեն Ջանիբեկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացել են Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ճանաչված դերասաններին պատվավոր կոչումը շնորհվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, բարձրարվեստ բեմական գործունեության եւ բազմամյա վաստակի համար: