Կիրակի օրը ժամը 15:00-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ընկերության կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու պատճառով: Այդ մասին ասված է «ՀայՌուսգազարդ» ընկերության պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված հաղորդագրությունում: