ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Իրանի նախագահի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Նյու Յորքում հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ:

Ահմադինեջադը ժամանել է Միացյալ Նահանգներ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:

Բան Կի-մունը Իրանի միջուկային ծրագրի հարցով միջազգային հանրության հետ կառուցողական համագործակցության, ինչպես նաեւ քաղաքացիական եւ քաղաքական հիմնարար իրավունքները հարգելու կոչ է արել Իրանի նախագահին: