Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում

Սեպտեմբերի 19-ին Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ավելի քան 95-ամյա դադարից հետո Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պատարագ է մատուցվում։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության թղթակիցը Վանից հաղորդում է, որ պատարագը մատուցում է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը։

Պատարագի արարողությանը ներկա լինելու համար Վան են ժամանել ավելի քան հազար հայեր։

Պատարագին ներկա են Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Վանի քաղաքապետը։