Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կողմ է Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռակիրների հնարավոր վաճառքին

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորենը կողմ է Ռուսաստանին ֆրանսիական «Միսրալ» ուղղաթիռակիրների հնարավոր վաճառքին: Մորենի խոսքով` մտահոգության հիմքեր չկան, թե այդ գործարքը կարող է սպառնալ Վրաստանի անվտանգությանը:

ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ, հիշեցնենք, մտահոգություն էին հայտնել Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավերի հնարավոր վաճառքի կապակցությամբ` նշելով, թե դրանք կարող են օգտագործվել ընդդեմ Վրաստանի:

Ուրբաթ օրը Ֆրանսիայի արտգործնախարարը Նյու Յորքում ասել է, թե Ռուսաստանը արդեն Խորհրդային Միությունը չէ եւ սպառնալիք չի կրում: Մորենի խոսքով, Ֆրանսիայի համար կարեւոր է ռազմական համագործակցության եւ անվտանգության բնագավառում Ռուսաստանի հետ երկխոսությունը: