ՄԱԿ-ը կոչ է անում 2 միլիարդ դոլար հանգանակել Պակիստանին օգնելու համար

ՄԱԿ-ը աշխարհի պետություններին ու միջազգային մարդասիրական կազմակերպություններին կոչ է արել հավելյալ միջոցներ տրամադրել ջրհեղեղներից տուժած Պակիստանին:

ՄԱԿ-ը ակնկալում է օգնության գումարը հասցնել 2 միլիարդ դոլարի. տարերային աղետներից տուժածներին ՄԱԿ-ի հովանու ներքո երբեւէ այդքան օգնություն չի տրամադրվել:

Ակնկալվող գումարը ներառում է ջրհեղեղներից անմիջապես հետո ՄԱԿ-ի կոչին ի պատասխան հանգանակված 500 միլիոն դոլարը: