«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ուկրաինական «Պրոֆիլ» պարբերականին՝ նշելով, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մասին որոշումն իր նախագահության ընթացքում կայացրած ամենածանր որոշումներից է եղել։
BBC-ն անդրադարձել է հայկական շախմատի հեռանկարներին՝ փորձելով պարզել այս մարզաձեւում հայաստանյան հաջողության գաղտնիքը։

Թուրքիան ստանձնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահությունը։ Այս առթիվ Նյու Յորք է մեկնում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը։

Լեհական ոստիկանությունը այսօր ձերբակալել է չեչեն անջատողականների առաջնորդ Ահմեդ Զաքաեւին, ով ժամանել է Լեհաստան` մասնակցելու Վարշավայի մոտակայքում չեչեն վտարանդիների կողմից անցկացվող կոնգրեսին: 2003 թվականից Մեծ Բրիտանիայում բնակվող Զաքաեւը Ռուսաստանում հետախուզման մեջ է` ռուսական զինված ուժերի եւ չեչեն անջատողականների միջեւ 1990-ականների պատերազմի ժամանակ հանցագործություններ կատարելու մեղադրանքով: