Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Վաշինգտոնում ասել է, թե Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմակայանները ի զորու են հետ մղել Վրաստանի ցանկացած ռազմական սպառնալիք այդ հանրապետությունների դեմ։
«Ցանկացած զարգացման դեպքում գիտենք` ինչ անել», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է նա եւ ընդգծել. - «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Վրաստանի հնարավոր ագրեսիան հետ մղելու համար կպահանջվի ոչ թե 5 օր, ինչպես 2008-ին Հարավային Օսիայի դեպքում, այլ շատ ավելի քիչ ժամանակ»։
Անատոլի Սերդյուկովը Վաշինգտոն է մեկնել ամերիկացի գործընկեր Ռոբերտ Գեյթսի հրավերով։