Նոյեմբերին Հայաստան կայցելի Ուկրաինայի արտգործնախարարը, հաջորդ տարվա սկզբին` վարչապետը

Նոյեմբերին Հայաստան է այցելելու Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն, իսկ հաջորդ տարվա սկզբին` վարչապետ Նիկոլայ Ազարովը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ այսօր հանդիպելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` դեսպանը նաեւ Տիգրան Սարգսյանին է փոխանցել Նիկոլայ Ազարովի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ: