Լուկաշենկո. «Ընդդիմությունը ժողովրդի թշնամին է»

Բելառուսական ընդդիմությունը ժողովրդի թշնամին է, հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում` արհմիությունների նիստի ժամանակ իր ելույթում:

«Նրանք ոչ մի ընդդիմադիր էլ չեն, նրանք ժողովրդի թշնամիներ են: Որտեղ կարելի է պետության համար վատթարագույնն անել` նրանք այնտեղ են: Երեկ Եվրոպան, Ամերիկան ճնշում էին բանեցնում մեզ վրա` նրանք այնտեղ էին, այսօր Ռուսաստանն է ճնշում` նրանք դարձյալ այնտեղ են», - ասել է Լուկաշենկոն ընդդիմադիների հասցեին:

Բելառուսի առաջնորդը գտնում է, որ երկրի տնտեսական զարգացման եւ մարդկանց բարեկեցության բարձրացման վերաբերյալ իր ընդդիմախոսների առաջարկները հիմնված են պոպուլիզմի վրա:

Դեկտեմբերի 19-ին Բելառուսում նշանակված են նախագահական ընտրություններ: