Թուրքալեզու պետությունների 10-րդ գագաթաժողովի շրջանակներում երեկ Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են համաձայնագիր Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու մասին:
Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ թուրք - ադրբեջանական հարաբերություններն այս համաձայնագրի ստորագրմամբ նոր մակարդակի վրա են բարձրանում:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ նորաստեղծ խորդուրդը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ ինչպիսի օգնություն է Ադրբեջանն ընդհանրապես ակնկալում թրքախոս երկրներից, Արդրբեջանի նախագահն ասել է, որ «Թուրքիան մշտապես աջակցել է Ադրբեջանին եւ մեծ ջանքեր է գործադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ»:
«Այն բանակցությունները, որ տարվում են այդ հարցի շուրջ, պետք է որոշակի արդյունքի հանգեցնեն, իսկ արդյունքը միջազգային հանրության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է», - հայտաարել է Ադբեջանի նախագահը:
«Թուրքիայի հզորացումը ուժեղ է դարձնում նաեւ Ադրբեջանը», - իր խոսքում նաեւ նշել է Ալիեւը եւ շարունակել. - «Այժմյան Թուրքիան այն չէ, ինչ եղել է տասը տարի առաջ, Թուրքիան մեծ, հզոր պետություն է: Հաշվի չնստել Թուրքիայի հետ հնարավոր չէ ո'չ տարածաշրջանում, ո'չ էլ աշխարհում: Իսկ Թուրքիայի ուժը մեր ուժն է, քանի որ մենք եղբայրներ ենք: Թուրքիայի կառավարությունը ղարաբաղյան հակամարտության հետ կապված շատ ակտիվ եւ ճկուն քաղաքականություն է վարում: Ես համոզված եմ, որ այղ քաղաքականությունը դրական արդյունք կունենա, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»:
Ասուլիսի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը պատասխանել է նաեւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու շուրջ ծավալված սկանդալի վերաբերյալ հարցին` հայտարարելով, թե «Աղթամարում տարին մեկ անգամ պատարագ թույլատրելը թուրքական հանդուրժողականության դրսեւորումն է»:
«Մինչեւ մեր իշխանությունը` նման բան չի եղել, հենց մենք ենք առաջինը նախաձեռնել վերանորոգել այդ եկեղեցին եւ վերանորոգումից հետո տարին մեկ անգամ այնտեղ արարողության իրականացումը թույլատրել: Դա փաստորեն մեր հանդուրժողականության դրսեւորումն է, եւ մենք իրավունք ունենք նման հանդուրժողականություն ակնկալել այլ կրոնի ներկայացուցիչներից: Մենք արել ենք մեր բարի գործը եւ ցուցադրել ենք հանդուրժողականություն այդ հարցում: Հավատում եմ, որ նրանք նույնպես կհասկական դա», - ամփոփել է Թուրքիայի վարչապետը: