Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի` Վաշինգտոն կատարած այցի ընթացքում քննարկվել է նաեւ հայ - ադրբեջանական հակամարտությունը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Փակ դռների հետեւում մոտ 4 ժամ տեւած բանակցությունների ընթացքում Ռոբերտ Գեյթսն ու Անատոլի Սերդյուկովը քննարկել են հարցերի մի ամբողջ շրջանակ` այդ թվում ղարաբաղյան խնդիրը, հանդիպման ավարտին տեղի ունեցած հեռախոսային մամուլի ասուլիսում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը` մանրամասնելով, որ Գեյթս - Սերդյուկով հանդիպման ընթացքում փոքրիկ քննարկում է տեղի ունեցել հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գրանցվող վերջին զինված բախումների վերաբերյալ:
Պենտագոնին անհանգստացնում է հայ - ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակը, ուստի, ամերիկյան ռազմական գերատեսչության փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը կարծում է, որ «անհրաժեշտ է վերականգնել ջանքեր գործադրելը` Ղարաբաղում բռնության դեպքերը կանխելու համար»:
Այս ամիս ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հերթական միջադեպի հետեւանքով 2 ադրբեջանցի զինծառայող է զոհվել:
Հունիսի 18-ին տեղի ունեցած բախման հետեւանքով 5 զինծառայող էր մահացել` 4-ը` հայկական կողմից, 1-ը` ադրբեջանական:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջեւ չորեքշաբթի օրը կայացած բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի կետերը պահպանելու անհրաժեշտությանը:
Ամերիկյան կողմը ցանկություն է հայտնել, որպեսզի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում գտնվող ռուսական զորամիավորումների հետ կապված` բարձրացվի թափանցիկությունը: