Կրասնոդարի մարզում հայաստանցի շինարար է զոհվել

«Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթի փոխանցմամբ, Սոչիում օրերս զոհվել է մի հայաստանցի շինարար, ով աշխատել է օլիմպիական օբյեկտում։

15 օր առաջ հայաստանցին շինարարների բրիգադի կազմում ժամանել էր Կրասնոդարի մարզ, որտեղ երկաթուղու Ադլեր - Կրասնայա Պոլյանա հատվածում մասնակցում էր պատնեշների կառուցմանը։

Շինարարի դին երեկոյան հայտնաբերել են էստակադի հենարանի մոտ։ Ենթադրվում է, որ շինարարը զոհվել է դժբախտ պատահարի հետեւանքով` վայր ընկելով 10 մետր բարձրությունից։ Իրավապահները հետաքննում են շինարարի մահվան հանգամանքները։

Թերթը զոհված շինարարի անունը եւ դժբախտ պատահարի օրը չի հաղորդում: