Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմավարական համագործակցության խորհուրդ են ստեղծում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Ստամբուլում կնքել են շրջանակային համաձայնագիր երկու երկրների միջեւ Ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհուրդ ստեղծելու մասին:

Էրդողանը հայտարարել է, թե թուրք - ադրբեջանական հարաբերությունների բարձրակետին են, եւ հիշատակել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի` ժամանակին հնչեցրած «մեկ ազգ, երկու պետություն» ձեւակերպումը: