Թուրքական լրատվամիջոցները բացառում են, որ մինչեւ սեպտեմբերի 19-ը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին կտեղադրվի եկեղեցու բակ հասցված խաչը:
Թուրքական Milliyet հեղինակավոր թերթի խմբագիրներից մեկի` Նաաքի Օուսքանի կարծիքով, Թուրքիայի իշխանություններին շատ չի անհանգստացնում այն հանգամանքը, որ հայաստանցի զբոսաշրջիկները հրաժարվում են պատարագին մասնակցելու նպատակով մեկնել Թուրքիա:
«Շատ չի անհանգստացնում, որովհետեւ Թուրքիայի հայերը չեն հրաժարվել գնալ: Դա էլ քիչ չէ», - Ստամբուլում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին տված հարցազրույցում ասաց Նաաքի Օուսքանը:
«Անադոլու Քուլտուր» մշակութային կենտրոնի ղեկավար Օսման Քավալան կարծում է, որ խաչն անպայման կտեղադրվի, քանի որ Թուրքիայի իշխանություններն այդ մասին որոշում են կայացրել եւ պետք է որ չխախտեն իրենց որոշումը:
«Ամենայն հավանականության դա տեղի կունենա միջոցառումից հետո», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Օսման Քավալան` կարծիք հայտնելով, որ հետաձգման պատճառը Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական վերջին իրադարձություններն են. - «Անցած կիրակի տեղի ունեցավ սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Իշխանությունը շատ զգույշ էր. չանել քայլեր, որոնք կարող էին օգտագործվել ընդդիմության կողմից»:
Թուրքիայի հայ համայնքը ողջունում է այն հանգամանքը, որ Թուրքիայի կառավարությունը ստանձնել է հայկական պատմական հարստություն հանդիսացող եկեղեցիներից մեկը` Սուրբ Խաչը վերակառուցելու գործը: Այդ է պատճառը, որ Թուրքիայի հայ հասարակությունն առավել կարեւորում է պատարագի անցկացումը: Հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Կոփթաշն ասում է, որ հայ համայնքի ներկայացուցիչները անպայման մասնակցելու են պատարագին: