Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գրասենյակը երեքշաբթի օրը էլեկտրոնային փոստով հրավերներ է ուղարկել Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների եւ քաղաքական գործիչների` մասնակցելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին:
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանի փոխանցմամբ, նամակում նշված է. - «Պատիվ ունենք ձեզ հրավիրել Սուրբ Խաչ թանգարանում կայանալիք պատարագին»: Նամակում թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել հոգալ բոլոր ծախսերը:
Կարեն Բեքարյանը կարծում է` Թուրքիայի այս քայլի պատճառը եկեղեցու գմբեթին խաչը չտեղադրելու հետեւանքով բարձրացած բողոքի ալիքն է. - «Շատ հստակ է, որ հնարավոր մասնակցության տոկոսը հուժկու ընկավ այդ խաչի պատմությունից հետո: Հետեւաբար առաջ եկավ վտանգ, որ շոուն կարող է չստացվել: Եվ վերջին պահին [որոշեցին] բոլոր ռեսուրսները նետել, որպեսզի փորձեն այդ ծրագրված, նախապատրաստված շոուն բերել-հասցնել մի ինչ-որ վերջակետի: Ո՞վ է տեսել հրավեր այլ երկիր մեկնումից 3 օր առաջ»:
Անձամբ Կարեն Բեքարյանը չի մասնակցելու միջոցառմանը: Էրդողանի գրասենյակի հրավերը մերժում են նաեւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, Կովկասյան ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Միջոցառմանը մասնակցել-չմասնակցելու շուրջ քննարկումները Հայաստանում շարունակվում են: Ակնհայտ է, այդուհանդերձ, որ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու` Թուրքիայի իշխանությունների որոշումը ստրվարացնում է պատարագին չմասնակցելու կողմնակիցների շարքերը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում չորեքշաբթի օրը ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը, չի փոխել չմասնակցելու իր որոշումը: Արձագանքելով դիտարկմանը, թե թուրքական կողմը կարծես եկեղեցու բակում խաչ է տեղադրում` Մելիքյանը հակադարձեց, որ խաչը եկեղեցու գմբեթին չի տեղադրվում:
Մայր Աթոռը, հիշեցնենք, սեպտեմբերի սկզբին առկախեց պատարագին իր ներկայացուցիչների մասնակցությունը նույն հիմնավորմամբ` որ Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին օծված խաչի տեղադրումը Թուրքիայի իշխանությունների կողմից «անհիմն պատճառաբանությամբ հետաձգվել է»:
Հայաստանի մշակույթի նախարարությունը եւս որեւէ ձեւաչաձով չի մասնակցելու Աղթամար կղզում կայանալիք միջոցառումներին: Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նախարարությունը թուրքական կողմից պաշտոնական հրավեր չի ստացել:
Իսկ հարցին, թե հրավիրված լինելու դեպքում նախարարության պատվիրակությունը կմասնակցե՞ր արդյոք միջոցառումներին, փոխնախարարը պատասխանեց. - «Անգամ եթե ստանայինք, դա ո'չ իմ, ո'չ էլ նախարարության որոշելիքն է: Դա քաղաքական որոշում է: Տվյալ դեպքում ուզում եմ շեշտադրել, որ մենք չենք ստացել ոչ մի հրավեր: Բնականաբար` չենք գնում»:
Հայկական տուրիստական գործակալությունները վերջերս որոշել էին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի հայ զբոսաշրջիկների ուղեւորությունները չեղյալ հայտարարել:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է արդյոք փոխեն իրենց դիրքորոշումը, քանի որ եկեղեցու բակում խաչ տեղադրվում է, «Անիտուր» ընկերության տնօրեն Վոլոդյա Առուշանյանը նախ ընդգծեց, որ խաչի տեղը գմբեթն է, եւ հավելեց, որ տեխնիկապես անհնար է այժմ կրկին պայմանավորվել հյուրանոցների, տրանսպորտային կազմակերպությունների հետ:
Երեւանի փողոցներում անցկացված փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ կարծիքները արարողության մասնակցել-չմասնակցելու հարցում կիսվում են: