Տարվա առաջին 8 ամիսներին աշխարհում սպանվել է 52 լրագրող

2010 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում աշխարհում սպանվել է 52 լրագրող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4-ով պակաս:

Մամուլի միջազգային ինստիտուտի վկայությամբ` ամենից շատ լրագրողներ իրենց պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվել են Լատինական Ամերիկայում, այնուհետեւ ` Ասիայում: Եվրոպայում այս ընթացքում սպանվել է 2 լրագրող` Հունաստանում եւ Ռուսաստանում: