Հայաստանում պատրաստվել է աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը

Հայաստանյան «Գրանդ Քենդի» ընկերությունը սահմանել է համաշխարհային ռեկորդ` պատրաստելով աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը:

5 մետր 60 սմ երկարությամբ, 2մ 75սմ լայնությամբ եւ 25 սմ հաստությամբ եւ 4 տոննա 410 կգ կշռող շոկոլադե սալիկը Հայաստանի արդյունաբերական առաջին ռեկորդն է, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Աշխարհում ամենամեծ շոկոլադե սալիկի նախորդ ռեկորդը սահմանվել էր Իտալիայում 2007-ին: Հայկական շոկոլադե հսկան գերազանցում է նախորդ ռեկորդը 830 կիլոգրամով:

Շոկոլադե հսկայի հանրային համտեսը կանցկացվի հոկտեմբերի 16-ին՝ Երեւանի Հանրապետության հրապարակում: