Եթե մինչեւ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագը եկեղեցու վրա խաչ տեղադրվի, հայկական տուրիստական գործակալությունները պատրաստ են վերանայել իրենց որոշումը՝ հայ զբոսաշրջիկների ուղեւորությունները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։
Գործակալությունները նման որոշում կայացրեցին այն բանից հետո, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարեց, թե առկախում է սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին իր ներկայացուցիչների մասնակցության հարցը, քանի որ, Էջմիածինը տեղեկություններ ունի, որ պատարագից առաջ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվելու։
«Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահը հայտարարել է, որ երկուշաբթի օրը ինքը երաշխավորում է, որ տեղադրելու է խաչը գմբեթին։ Եթե մինչեւ պատարագը խաչը տեղադրվի, ապա մեր կազմակերպությունը կիրականացնի իր ծրագիրը», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց «Նարեկավանք տուր» գործակալության տնօրեն Աշոտ Սողոմոնյանը, որ ղեկավարած կազմակերպությունը չեղյալ է հայտարարել 250 հոգու համար ամիսներ առաջ ծրագրված ուղեւորությունը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի՝ այս որոշումը պատճառաբանելով հայերի նկատմամբ Թուրքիայի անհարգալից պահվածքով։
«Այո, այս մեկ օրում հնարավոր է աշխատել պատկառելի գումար այդ 250 հոգուց, որովհետեւ մենք 3 ամսվա ընթացքում չենք կարողանում այդքան մարդ տանել Արեւմտյան Հայաստան, սակայն նրանց համար, ինչպես նաեւ մեզ համար գերխնդիր չէ մասնակցել այդ պատարագին առանց խաչի», - նշեց Սողոմոնյանը՝ հավելելով. - «Պետք է արժանապատվությունը եւ մեր նկատմամբ, հայի նկատմամբ հարգանքը գերխնդիր լինի մեր կյանքում, եւ ոչ թե գումար վաստակելը»։
«Լինի դա տեխնիկական, թե քաղաքական պատճառ, միեւնույն է, թուրքերն իրենց խոսքի տերը չեղան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց «Անիտուր» ընկերության տնօրեն Վոլոդյա Առուշանյանը: «Անիտուրը», որը սեպտեմբերի 17-ից 22–ը պատրաստվում էր 100 հոգանոց խումբ տանել Աղթամար 5-օրյա շրջագայության, միացել է «Նարեկավանք տուրի» բոյկոտին եւ ծրագրում է հնգօրյա շրջագայությունը իրականցնել պատարագի մատուցումից հետո՝ սեպտեմբերի 22–ից 26–ին:
«Այդ ուղեւորությունը իրականացնել այդ օրը՝ ճիշտ չէ։ Ժողովրդի այդ զանգվածի մասնակցությունը հիմնականում խաչի տեղադրման հետ էր կապված։ Բայց հիմա, եթե խաչը չի տեղադրվում, մարդիկ մտածում են՝ ինչի՞ համար էր այս աբսուրդի թատրոնը», - պարզաբանեց Արուշանյանը։
Կան որոշ գործակալություններ, սակայն, որոնք չեն բոյկոտում պատարագին մասնակցությունը եւ պատրաստ են իրականացնել ուղեւորություն դեպի Վան:
«Չեղյալ համարելու պատճառ չեմ տեսնում, մենք ընդամենը ճանաչողական այց ենք իրականացնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Արփի տուր» գործակալության տնօրեն Ռուբեն Մարկոսյանը:
Մինչ այդ՝ թե «Անիտուր», թե «Նարեկավանք տուր» տուրիստական գործակալությունները սպասում են Թուրքիայի հետագա քայլերին։
«Թուրքի քաղաքականությունը երբեք չես կարող կանխատեսել», - ասում է Աշոտ Սողոմոնյանը։
«Այստեղ մեղքը մերը չէ, մեր խիղճը մաքուր է», - հավելում է Վոլոդյա Առուշանյանը։