Վերջին երեք օրվա ընթացքում ֆլորիդացի հոգեւորական Թերի Ջոնսը արդեն մի քանի անգամ փոխել է մահմեդականների սուրբ գիրքը` Ղուրանը սեպտեմբերի 11 -ին այրելու իր ծրագիրը:
Երկու օր առաջ Ջոնսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում 2001-ին իրականացված ահաբեկչության տարելիցի օրը այրելու է Ղուրանի մի քանի օրինակ: Իսկ երեկ հայտարարելէ, թե չեղյալ է համարում իր այդ ակցիան: Այժմ էլ Ջոնսը հայտարարում է, թե ակցիան առայժմ սոսկ ժամանակավորապես կասեցված է:
Ակցիան չեղյալ հայտարարելու օրը Ջոնսը մի հարցազրույցում ասել էր, թե հրաժարվել է Ղուրանն այրելու ծրագրից, քանի որ համաձայնության է եկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության արդյունքում ոչնչացված նյույորքյան աշտարակների մոտակայքում իսլամական մշակույթի կենտրոն կառուցելու նախաձեռնողների հետ, եւ վերջիններս խոստացել են այդ կենտրոնը կառուցել մեկ այլ վայրում:
Ջոնսի այս հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Ֆեյսալ Աբդուլ Ռաուֆը, ով Նյու Յորքում կառուցվելիք իսլամական կենտրոնի նախագծի ղեկավարն է, հայտարարեց, թե մզկիթի կառուցման վայրը տեղափոխելու որեւէ մասին համաձայնություն չի եղել:
Իմամի այս հայտարարությունից հետո արդեն Ֆլորիդացի քահանան ասաց, թե ակցիան ոչ թե չեղյալ է համարվել, այլ պարզապես հետաձգվել է:
Ջոնսի այս նախաձեռնությունը դատապարտել են բազմաթիվ քաղաքական եւ կրոնական առաջնորդներ: Բողոքի մեծ ալիք է բարձրացրել մահմեդական երկրներում: Աֆղանստանում բողոքի ցույցի ժամանակ այսօր արդեն մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ջոնսի նախաձեռնությունն անվանել է «քայքայիչ» եւ ասել է, որ այդ քայլը կհանգեցնի Աֆղանստանում եւ Պակիստանում լարվածության սրմանը:
«Եթե նա այժմ լսում է ինձ, ես հույս ունեմ, որ նա հասկանում է, որ այն, ինչ ցանկանում է անել, ամբողջովին հակասում է մեր արժեքներին` որպես ամերիկացիներ, որ այս երկիրը կառուցվել է ազգերի եւ կրոնների ազատության եւ կրոնական հանդուրժողականության վրա», - ասել է Օբաման:
Ֆլորիդայում Թերրի Ջոնսի ղեկավարած եկեղեցին այլ կրոնական կազմակերպությունների հետ պաշտոնական կապ չունի: Ընդամենը 50 անդամ ունի: Եկեղեցին պենտակոստալ, այսինքն` 50-ականներին հարող կառույց է: Իսկ քահանա Ջոնսը ընդամենը երկու տարի է, ինչ այդտեղ հոգեւոր հովիվ է. մինչեւ այդ նա ծառայում էր Գերմանիայի Քյոլն քաղաքում գտնվող ավետարանչական մի եկեղեցում:
Ջոնսը Քյոլնի ավետարանչական եկեղեցուց հեռացվել է 2008 թվականին, ինչպես այդ եկեղեցու ղեկավարներն են բացատրել` «անհիմն աստվածաբանական պնդումների համար», իսկ սպասավորները պատմել են, որ նրա ղեկավարությամբ եկեղեցում տիրել է «վախի եւ վերահսկողության մթնոլորտ»: