Հրանտ Դինքի անվան զբոսայգի Ստամբուլում

Ստամբուլի Քինալյադա թաղամասի զբոսայգիներից մեկը կկոչվի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի անունով:

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, անվանակոչության եւ զբոսայգում խաղահրապարակի բացման արարողությունը կայանալու է վաղը, Դինքի այրու` Ռաքել Դինքի մասնակցությամբ: