Հինգշաբթի երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում պետք է քննարկվեր Ադրբեջանի ներկայացրած «Միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Նիկոլա Կրաստեւի փոխանցմամբ` ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիեւը հայտարարել է նախագծի քննարկումը հետաձգելու մասին:
Բացատրելով ադրբեջանական կողմի որոշումը` Մեհթիեւը ասել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները փաստահավաք առաքելությամբ մոտ ապագայում մեկնելու են Լեռնային Ղարաբաղ: Նա հույս է հայտնել, որ նրանց առաքելության արդյունքը կաջակցի Ադրբեջանի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
«Որքան ես գիտեմ, հայկական կողմը շարունակում է դրսից մարդկանց բերել գրավված տարածքները վերաբնակեցնելու եւ ժողովրդագրական պատկերը փոխելու եւ, ինչպես ես եմ հասկանում, գրավված տարածքներում Ադրբեջանի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու նպատակով: Սա է իրականությունը», - ասել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Նիկոլա Կրաստեւը հաղորդում է, որ Ադրբեջանի կազմած բանաձեւը կմտնի սեպտեմբերի 14-ին մեկնարկելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգ: Ըստ նախագծի, որի ընդունումը բավական հավանական է համարվում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան վերահաստատում է, որ միջազգային հումանիտար օրենքները եւ մարդու իրավունքների նորմերը կիրառելի են Լեռնային Ղարաբաղի եւ դրան հարող տարածքների վերաբերյալ։ ՄԱԿ-ը պաշտպանում է հակամարտության գոտուց հեռացած մարդկանց եւ նրանց ժառանգների` իրենց տները վերադառնալու իրավունքը եւ ընդգծում է, որ հարկ է բարենպաստ պայմաններ ստեղծել դրա համար։ Ասամբլեան գտնում է, որ դա կնպաստի երկու ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծմանը: Ըստ բանաձեւի, ասամբլեան ընդգծում է Լեռնային Ղարաբաղում եւ նրան հարող տարածքներում մշակութային ժառանգության եւ սրբավայրերի պահպանության կարեւորությունը:
Ադրբեջանի կողմից թիվ A/64/L.57 բանաձեւի նախագիծը քննարկումից եւ քվեարկությունից հանելու կապակցությամբ հինգշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Շնորհակալ ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին եւ առաջին հերթին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը շեղել եւ վնաս հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` թույլ չտալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված ապակառուցողական բանաձեւի ընդունումը»:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա ներկայացված բանաձեւի նախագծի հետ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 6-ի հայտարարության մեջ նշեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել կողմերի միջեւ ամառվանից առաջ, այսինքն` Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա բանաձեւի նախագծի ներկայացումից շաբաթներ առաջ», - ընդգծում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ ամփոփում. - «Ադրբեջանը պետք է զերծ մնա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու շարունակական փորձերից, սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից եւ գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը առավել կառուցողական եւ արդյունավետ ընթացք ունենա»: