Ադրբեջանում նշանակված, սակայն դեռ պարտականությունները չստանձնած Վրաստանի դեսպան Իրակլի Քավթարաձեն կարող է անցնել այլ աշխատանքի: Այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայտնել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
Վրաստանի խորհրդարանը պատգամավոր Իրակլի Քավթարաձեին Ադրբեջանում Վրաստանի դեսպանի պաշտոնում հաստատել է դեռ այս տարվա ապրիլին, սակայն մինչեւ հիմա նա դեռ Ադրբեջանից չի ստացել իր նշանակման հաստատումը` agreement-ը:
Ադրբեջանում Վրաստանի փոխդեսպան Նիկոլոզ Գոգիտիձեն էլ չորեքշաբթի օրը «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, Քավթարաձեն Բաքու չի գնա, եւ որ Վրաստանի կառավարությունը մտածում Քավթարաձեին այլ երկիր դեսպան ուղարկելու մասին:
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության թղթակցի հետ զրույցում Թբիլիսիում գտնվող Իրակլի Քավթարաձեն ասել է, որ ոչինչ դեռ հաստատ չէ, եւ որ իր նշանակման հարցը դեռ քննարկվում է:
Իրակլի Քավթարաձեին Ադրբեջանում Վրաստանի դեսպանի պաշտոնում չհաստատելը Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն կապեց մի քանի պատճառների հետ: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում Արեշիձեն ասաց, որ պատճառներից մեկը ադրբեջանական կողմի կասկածներն են Քավթարաձեի հայկական ծագման վերաբերյալ:
«Բաքվի ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություններով` ի սկզբանե Ադրբեջանում կասկածում էին, որ Քավթարաձեն հայկական ծագում ունի: Սակայն նա ազգությամբ օս է, ես տեղեկություն չունեմ նրա հայկական արմատների մասին, ուղղակի ինչ-որ մեկին Բաքվում թվացել է, որ այդ ազգանունը` Քավթարաձե, հայկական ծագում ունի, սակայն դա այդպես չէ», - նշեց փորձագետը:
Ադրբեջանում Իրակլի Քավթարաձեի չհաստատման մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ նա համապատասխան փորձ չունի:
«Հնարավոր է, որ ինչ-որ մեկին Բաքվում նյարդայնացնում է նաեւ այն, որ Քավթարաձեն դիվանագետ չէ, նա խորհրդարանի պատգամավոր է, ներկայացնում է «Ազգային շարժում» կուսակցությունը եւ չափազանց երիտասարդ է, դիվանագիտական փորձ չունի», - ասաց Մամուկա Արեշիձեն:
Թեեւ, ըստ փորձագետի, այժմ դեռ միանշանակ չի կարելի խոսել Քավթարաձեի հաստատման կամ չհաստատման մասին, սակայն, նրա կարծիքով, պետք է Ադրբեջան դեսպան ուղարկել ավելի փորձառու մեկին:
«Ավելի լավ է Բաքվում նշանակել մեկին, ով որոշակի փորձ ունենա ե'ւ դիվանագիտական ոլորտում, ե'ւ տարածաշրջանի քաղաքականության ոլորտում, որ Ադրբեջանի քաղաքական գործիչների հետ աշխատած լինի: Այսինքն` նա պետք է իմանա երկիրը, իսկ Քավթարաձեն չեմ կարծում, որ կարող է լուծել այն բարդ խնդիրները, որոնք ծառանալու են Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան առջեւ», - ընդգծեց Արեշիձեն: